Մարիա Շարապովան կդառնա Sugarpova
Ռուս հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան պլանավորել է ժամանակավորապես փոխել իր ազգանունը կոնֆետների վաճառքների համար:
Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան դիմել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարան, որպեսզի ժամանակավորապես փոխի իր ազգանունը` դարձնելով այն Sugarpova: Այս ազգանունը նա մտադիր է կիրառել ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ընթացքում, որը կանցկացվի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 8-ը:
Հիշեցնենք, որ Sugarpova կոնֆետների վաճառքը խթանեց, որպեսզի Մարիա Շարապովայի եկամուտները կրկնապատվեն: Մարիա Շարապովան, բացի կոնֆետների վաճառքից, գովազդային պայմանագրեր ունի "Nike", "Samsung Electronics", "Tag Heuer", "Porsche և Evian" կազմակերպությունների հետ: Նա անցյալ տարի կարողացել է վաստակել 23 մլն դոլար: