«Անվճար ստացել եմ տոմսի upgrade՝ տեղափոխվելով բիզնես դաս». Աշոտյանը՝ բիզնես-կլասով թռչելու մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է մամուլի հրապարակումներից մեկին, որտեղ նշվում է, որ նա Մոսկվայից Երեւան վերադառնալիս ինքնաթիռի բիզնես դաս սրահում է նստած եղել:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Օրերս, իրոք, մեկնել էի Բրուսել ԱԵՐՈՖԼՈՏԻ չվերթներով։ Ինչպես երեւում է կցված էլեկտրոնային քաղվածքից՝ էկոնոմ դասի տոմսերով։
Միաժամանակ ունենալով AEROFLOT GOLD CARD՝ ավիաընկերության կողմից անվճար ստացել եմ տոմսի upgrade՝ տեղափոխվելով բիզնես դաս։
Այստեղ են ասել. «Летайте самолётами Аэрофлота»։
Միաժամանակ, Աշոտյանը հրապարակել է տոմսի լուսանկարը:
Հշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, թե «Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ փոխնախագահ, գիտության եւ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Մոսկվայից Երեւան էր վերադառնում ինքնաթիռի բիզնես դաս սրահում նստած: