Ռուսաստանցիների գրեթե կեսն (41%) արդարացնում է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի արարքը
Ռուսաստանցիների գրեթե կեսն (41%) արդարացնում է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի արարքը: Այս մասին հայտնի է դարձել «Լեւադա կենտրոն»-ի կողմից անցկացված հարցումից, հաղորդում է ՌԲԿ-ը:
Նշվում է, որ Խաչատուրյան քույրերի արարքը հիմնականում արդարացնում են կանայք: Հարցածների մոտ 30%-ը համաձայն չէ աղջիկներին պաշտպանողների հետ: Եվս մոտ 30%-ը չի կողմնորոշվել՝ ինչ պատասխանի: Սոցիոլոգ Կաինա Պիպիայի կարծիքով՝ կանայք ավելի շատ են աջակցում քույրերին, քանի որ հաճախ են բախվում բռնությանը:
Հարցումը նաեւ բարձրացրել է ընտանեկան բռնության խնդիրը: Այդպիսով, հարցված կանանց շրջանում ընտանեկան բռնության մասին պատկերացման շրջանակներն ավելի լայն են եղել:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ 2018 թվականի հուլիսի 27–ին Մոսկվայի տներից մեկում հայտնաբերվել է 57–ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը։ Նրա հետ հաշվեհարդար են տեսել նրա աղջիկները (17–19 տարեկան)։ Բոլոր երեք աղջիկները հայտարարել են, որ այլևս չեն դիմացել բռնակալ հոր կողմից երկար տարիներ տևող ծաղրանքներին, ով իբր պարբերաբար բռնաբարել է իրենց։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են իրենց մեղքն ու պարզաբանել, որ «նրանց մոտ անբարյացակամ վերաբերմունք է ձևավորվել հոր նկատմամբ վերջինիս կողմից հասցված երկարատև բարոյական տանջանքների պատճառով»։ Երեք քույրերն էլ կալանավորվել են:
Աղջիկների մայրն էլ, Աուրելիա Դունդուկը, Ռուսական «Պրյամոյ էֆիր» հաղորդման եթերում պատմել է, թե ինչու վերջին տարիների ընթացքում չի ապրել աղջիկների հետ, և ինչն է ստիպել իրեն հեռանալ տնից։
«Ես չունեի անձնական կյանք։ Նա սովորություն ուներ` գլխին խփել։ Այո, ես ստիպված եմ եղել դիմանալ այդ ամենին, քանի որ բացի ինձանից ոչ մեկ չէր կարող պաշտպանել իմ երեխաներին։ Երբեք թույլ չեմ տվել, որպեսզի նա վիրավորի իրենց, միշտ վերցնում էի ամեն ինչ ինձ վրա», – պատմել է նա։
Դունդուկը հայտնել է, որ նա մի քանի անգամ փորձել է հեռանալ, սակայն Խաչատուրյանը ամեն անգամ գտնում էր իրեն և բերում էր հետ` տուն։
«Այս անգամ միքիչ տարօրինակ էր, սպասում էի, որ նա կգտնի ինձ։ Ես արդեն նրա տարածքում չէի, մտածում էի, կարող է ինչ–որ բան կարողանամ փոխեմ այս կյանքում։ Նա այդպես էլ չէր փորձում գտնել, փոխել ինչ–որ բան։ Սակայն ես անգամ չէի կարող մտածել, որ նա կանցնի երեխաների վրա», – պատմել է աղջիկերի մայրը։
Դունդուկը պատմել է նաև աղջիկների հետ տեղի ունեցած կարճ զրույցի մասին։
«Նրանք ասում էին` մամա, դա սարսափելի է, ավելի լավ է, դու ոչինչ չիմանաս։ Նրանք չեն ցանկանում ոչ մի կոնկրետ բան պատմել ինձ։ Ես անգամ մտածել չէի կարող, որ հայրը կբռնաբարի հարազատ դստերը, ես չեմ հասկանում, թե ոնց կարող է սեփական հայր է այդպիսի բան անել», – ասել է նա հաղորդման եթերում։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Խաչատրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են ներկայացրել:
Մոսկվայում Խաչատրյան քույրերի աջակցության համար պիկետներ են անցկացվել:
Խաչատրյան քույրերից կրտսերի գործը առանձին կքննվի:
Խաչատրյան քույրերի հարցաքննության նյութերով ներկայացում է բեմադրվել: