Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. Միմյանց են բախվել BMW-ն ու «ՎԱԶ 21074»-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 77.6-րդ կմ նատվածում բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Կարեն Զ.-ի վարած BMW մակնիշի 13 VZ 003 համարանիշի և Սևանի բնակիչ, 24-ամյա Վանիկ Խ.-իի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 XL 543 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վերջինիս վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխպատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: