Ամերիկացի հայտնի դերասանը ինքնասպան է եղել
«Բուժհաստատություն» սերիալի աստղ Լի Թոմփսոն Յանգը, ով խաղացել է բազմաթիվ հայտնի սերիալներում, ինքնասպան է եղել: Դերասանը 29 տարեկան էր: Երիտասարդին Լոս Անջելեսի իր տանը սպանված են գտել ոստիկանության աշխատակիցները: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ –ը:
Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են հայտնվել այն ժամանակ, երբ դերասանի ընկերն անհանգստանալով , որ Լին ուշանում է նկարահանումից, զանգահարել էր նրանց:
Դերասանը խաղացել է «Բուժհաստատություն», «Լավ տղաները», «Իրադարձություններ, "SCI: հանցագործության վայրը` Նյու Յորք» սերիալներում:
«Շատ եմ ցավում Լիի համար, նա ոչ միայն փայլուն դերասան էր, այլև հրաշալի մարդ: Լրագրողներին խնդրում ենք, որպեսզի չանհանգստացնեն Լիի հարազատներին և ընկերներին, առանց այն էլ նրանք շատ վատ վիճակում են» - ասել է դերասանի մենեջեր Ջոնաթան Բարուխը: