ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ միջուկային զինաթափման թեմայով բանակցությունները կարող են կայանալ այս տարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպմանը միջուկային զինաթափման թեմայով: Նա չի բացառել, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն այս տարի:
Նշենք, որ շաբաթվա սկզբին Փհենյանը հայտարարել էր մինչեւ սեպտեմբերի վերջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերականգնելու մասին: Սակայն դրանից մի քանի ժամ անց Հյուսիսային Կորեան կատարել էր հերթական հրթիռային փորձարկումները:
Այս տարվա փետրվարին Հանոյում երկու երկրների առաջնորդների վերջին գագաթնաժողովը անհաջողություն էր կրել: Փհենյանը պահանջել էր պատժամիջոցների մասնակի մեղմացում, մինչդեռ Վաշինգտոնը պնդել էր, որ պատժամիջոցները չեն հանվի մինչեւ ապամիջուկայնացման գոծընթացի մեկնարկը: Արդյունքում՝ Թրամփը բանակցություններից հեռացել էր նախատեսվածից վաղ: Նրանք հունիսին հանպատրաստից հանդիպել էին երկու Կորեաների սահմանին եւ պայմանավորվել աշխատանքային մակարդակով բանակցությունների վերսկսման մասին: