Միայն բիզնես դասով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀԿ փոխնախագահ, գիտության եւ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Մոսկվայից Երեւան էր վերադառնում ինքնաթիռի բիզնես դաս սրահում նստած:
Սա վկայում է, որ ՀՀԿ-ի եւ Աշոտյանի ֆինանսական միջոցները իշխանափոխությունից հետո այնքան էլ չեն վատացել, որ նա իրեն նման շքեղություն է թույլ տալիս: Չնայած հնարավոր է, որ Աշոտյանն ուղղակի զգուշանում է էկոնոմ դասում նստելուց, որտեղ ՀՀ շարքային քաղաքացիներն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: