Կինը, ում 14 անգամ խորհուրդ են տվել աբորտ կատարել, տուն է վերադարձել առողջ դստեր հետ. Անչափ գեղեցիկ կադրեր
Բժիշկները 14 անգամ 20-ամյա Կիերա Մելդրումին խորհուրդ են տվել աբորտ կատարել, բայց նա նրանց չի լսել: Հիմա նա տուն է վերադարձել առողջ դստեր հետ, ում անվանակոչել են Լիլի-Ռոզա:
The Daily Mail-ը հայտնում է, որ 21-շաբաթական հղիության ժամանակ Կիերային ՈՒՁ հետազոտություն են կատարել, որը պտղի մոտ 3-րդ աստիճանի ասցիտ է ցույց տվել. պտղի որովայնային խոռոչում հեղուկ էր կուտակվել, որը կարող էր բերել լուրջ խնդիրների:
Նրան ամեն շաբաթ զննելով՝ բժիշկները խորհուրդ էին տալիս աբորտ կատարել: Բայց 4 վիժում վերապրած Կիերան այդ մասին լսել անգամ չէր ուզում:
Փետրվարի 26-ին՝ հղիության 34-րդ շաբաթում Կիերայի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել: Երբ աղջիկը ծնվել է, նրան անմիջապես տարել են շտապ վիրահատության:
Փոքրիկ Լիլի-Ռոզան 8 շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, ենթարկվել մի քանի վիրահատության, որից հետո Կիերան, վերջապես, կարողացել է նրան տուն տանել:
Աղջիկը հիմա 6-ամսական է եւ չնայած «նուրբ» աղիներ ունի, բժիշկները չեն կարծում, որ ապագայում այդ պատճառով խնդիրներ կունենա:
«Ամեն անգամ, երբ ինձ ասում էին աբորտ արա, ես հրաժարվում էի: Եվ հիմա այնքան երջանիկ եմ, որ սրտիս եմ ականջալուր եղել, այլ ոչ թե բժիշկների խոսքերին»,- ասել է Կիերան: