ՌԴ կառավարության փոխնախագահ, Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Յուրի Բորիսովը դրական է գնահատում Երեւանում կայացած ՌՏՀՄՀ ХVII նիստի արդյունքները
Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ, Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Յուրի Բորիսովը դրական է գնահատում Երեւանում կայացած ՌՏՀՄՀ ХVII նիստի արդյունքները։
Նրա խոսքով՝ ամփոփվել են նախորդ նիստի արդյունքները։ Այդ շրջանում պատրաստվել է փաստաթղթերի մեծ փաթեթ, որը կանոնակարգում է համագործակցությունն այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին է ռազմատնտեսական համագործակցությունը։ Քննարկվել են մտավոր սեփականության, շահագործման եւ համատեղ մշակման հարցերը։
Պատասխանելով մասնակից երկրների համագործակցության մասին հարցին՝ Բորիսովը նշել է, որ ՀԱՊԿ երկրների տարածքում ստեղծվում են ձեռնարկություններ սպառազինությունների որոշակի տեսակների՝ Կալաշնիկով ինքնաձիգի, ռազմական մեքենաների (առաջին հերթին՝ «ԿամԱԶ»), ուղղաթիռների եւ ինքնաթիռների նորոգման, սպասարկման գծով։ Նման ձեռնարկությունների ստեղծումը կլուծի նաեւ աշխատատեղերի հարցը, հիշեցրել է Բորիսովը։ Կողմերը քննարկել են նաեւ երրորդ երկրների համար տեխնիկայի նորոգման եւ սպասարկման հարցերը։