Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա, իսկ լճի մակարդակը 2 սմ-ով բարձրացել է. Սուրեն Պապիկյան
Այս տարի Սեւանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ավելին, խնայել ենք շուրջ 30 մլն խմ ջուր թույլատրելի 170 մլն խմ-ից:
Նախորդ տարվա համեմատ 57 մլն խմ-ի տարբերություն կա»,-ասաց նա:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ, Սեւանա լճի մակարդակը 2 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: