Սանկտ Պետերբուրգում գտնվել է քրեական հեղինակության գանձերի գաղտնարանը
Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել են Տամբովի կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Վլադիմիր Բարսուկովի (Կումարինի) գանձերը, որոնք նրա բնակարանից հանվել էին 2007 թվականի խուզարկությունների ժամանակ, տեղեկացնում է ՌԵՆ ՏՎ-ն։
Բարսուկովի բնակարանում պահվում էին սրբապատկերներ, զարդատուփեր եւ կտավներ։ Տասը տարի անց այս իրերը գտել են Կենտրոնական ռազմածովային թանգարանի շինություններից մեկում։
Քրեական հեղինակության արժեքավոր իրերի գանձարանները գտնվում են թանգարանի վերին հարկերում։ Այն մասին, թե որտեղ կարող են գտնվել գանձերը, չեն իմացել ոչ Բարսուկովի փաստաբանները, ոչ նրա ընտանիքը։ Առարկաների գտնվելու վայրի մասին գիտեր միայն հաստատության անվտանգության ծառայության ղեկավարությունը։
«Դրանք կարող էին վաղուց դուրս գրված լինել, վաճառվել, բայց տես, որ պահպանվում են։ Սա ախր թանգարան է։ Մեզ ինչ տվել են, այն էլ պահում ենք»,- ասել է թանգարանի անվտանգության ծառայության փոխտնօրեն Իգոր Գլադկիխը։
Արժեքների սեփականատիրոջ մասին տեղեկությունը թաքցնում էին՝ դրանց պատկանելությունը վերագրելով տարբեր մարդկանց։ Այժմ՝ 12 տարի անց, գանձերը կարող են վերադարձվել Բարսուկովի հարազատներին դատարանի որոշմամբ։ Այդ որոշումը փորձում է վիճարկել դատախազությունը, որի կարծիքով՝ հանցագործը կարող էր այդ իրերը յուրացնել ավազակության կամ շորթման միջոցով։