Մենք ճանապարհի ցուցանակները տեղադրում ենք, մարդիկ տանում ձյուն են մաքրում կամ որպես թոնրի կափարիչ օգտագործում. Պապիկյան
Ճանապարհաշինության կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելիս շատ մեծ նշանակություն ունի ցուցանակների, ճանապարհային նշանների, գծանշանների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որը ոչ միայն մեզ համար, այլ տուրիզմի զարգացման առումով կարևոր է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Մենք ոնց էլ լինի, չենք կորի, դա տուրիստների համար է»:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ այդ հարցում խնդիր կա. «Մենք տեղադրում ենք ցուցանակները, խնդիրը լուծում ենք, բայց մեր անբարեխիղճ քաղաքացիները դրանք օգտագործում են այլ նպատակներով՝ ձյուն մաքրելու համար, կամ որպես թոնրի կափարիչ: Ոստիկանությունը պետք է հետեւողական լինի այս հարցում»:
Վարչախպետ Նիկոլ փաշինյանը նկատեց, որ լինում են դեպքեր, երբ տեսնում ես, որ ցուցանակները որպես թիրախ են օգտագործում եւ կրակում են վրան: