Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև +30 աստիճանի
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էիր էջում գրել է, որ ջերմաստիճանն առաջիկայում բարձրանալու է:
«Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Երեւանում օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,-նշել է նա: