Թրամփը նախկին խորհրդական Բոլթոնին մեղադրել է «կարևոր մարդկանց հետ» բանակցելու անկարողության մեջ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը մեծ սխալներ է թույլ տվել և ընդհանուր լեզու չի գտել վաշինգթոնյան վարչակազմի կարևոր մարդկանց հետ:
Այս մասին չորեքշաբթի, սեպտեմբերի 11-ին, լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը:
«Երբ նա խոսեց «լիբիական մոդելի» մասին [ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահ] Կիմ Չեն Ընի համար, դա սխալ հայտարարություն էր:
Տեսեք, թե ինչ պատահեց Քադաֆիի հետ: Պետք չէր նման հայտարարություն անել: Դա մեզ միայն հետ շպրտեց»,- շեշտել է նախագահը:
«Ես համաձայն չէի Բոլթոնի Վենեսուելայի հարցում ունեցած դիրքորոշմանը: Կարծում եմ, որ նրա դիրքորոշումն անընդունելի էր, և կարծում եմ, որ ես ճիշտ էի»,- հավելել է Թրամփը:
«Նա մի քանի խոշոր սխալներ է թույլ տվել»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
«Ես իրոք շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, բայց նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմի այն մարդկանց հետ, որոնց ես շատ կարևոր եմ համարում»,- շեշտել է նախագահը:
Միացյալ Նահանգների ղեկավարը նաև ասել է, որ Բոլթոնի փոխարեն ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնի համար հինգ թեկնածու է քննարկվում: