Ռուսաստանը սպառնալիք է տեսնում Նեթանյահուի Իսրայելն ընդլայնելու ծրագրի մեջ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքները բռնակցելու պլանները կարող են խաթարել հրեական պետության և նրա արաբ հարևանների միջև խաղաղության հաստատման հույսերը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Տեքստում ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները անհանգստացած են վարչապետի նման ծրագրերով: Ըստ նախարարության, դրանց իրականացումը «կարող է տարածաշրջանում լարվածության կտրուկ սրման հանգեցնել՝ խարխլելով երկար սպասված խաղաղության հույսերը»:
Այստեղ արտահայտվում է նաև Ռուսաստանի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ. ռուսական կողմը «հետևողականորեն և անփոփոխ» հանդես է գալիս ուղիղ բանակցությունների և 1967 թ.-ի սահմաններով երկու ժողովուրդների համար երկու պետությունների ստեղծման օգտին:
Սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետը խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության ծրագրի մեջ ներառել է Իսրայելի ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող բնակավայրերին:
Այստեղ իսրայելական բնակավայրերը հիմնադրվել են 1967 թ.-ին՝ Վեցօրյա պատերազմից հետո: ՄԱԿ-ն այդ տարածքները համարում է օկուպացված, իսկ Իսրայելը՝ դեռևս «վիճելի»: