Հայտնի է Քսենիա Սոբչակի եւ Մաքսիմ Վիտորգանի հարսանիքի հյուրերի ցանկը
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը եւ թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը ծրագրում են շքեղ հարսանիք անցկացնել. արարողությանը մոտ 300 մարդ է հրավիրված։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ հայտնի են դարձել հրավիրյալների մի մասի անունները։
Հյուրերի ցանկնում են ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը կնոջ՝ Պաուլինա Անդրեւայի հետ, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը, դերասանուհի Ռենատա Լիտվինովան եւ երգչուհի Զեմֆիրան։ Հրավիրատոմսեր են ստացել «Լենինգրադ»-ի մենակատար Սերգեյ Շնուրովի նախկին կինը՝ Մատիլդան եւ Սոբչակի այլ ընկերուհիներ՝ դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն եւ Ուլյանա Ցեյտլինան։
Արարողությունը կվարի Իգոր Վերնիկը։ Դերասանը հրատարակության հետ զրույցում հաստատել է, որ հիրավիրված է հարսանիքին, քանի որ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի ընկերն է։
Ըստ թերթի աղբյուրի՝ հրավիրատոմս է ուղարկվել նաեւ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովին եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության գույքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւային։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հարսանիքին ներկա կլինի՞ Սոբչակի նախկին ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը։ Հրավիրվածների շարքում է նաեւ դերասանուհի Դարյա Մորոզը՝ Բոգոմոլովի նախկին կինը։