Միացյալ Նահանգներն այլևս ավտոմատ կերպով չի պաշտպանելու Եվրոպան. Մերկել
Միացյալ Նահանգներն այլևս ավտոմատ կերպով չի պաշտպանելու Եվրոպան. նա պետք է փորձի ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպան արժեքներով կապված է ԱՄՆ-ի հետ: Բայց այլևս ավտոմատիզմ չկա նրանում, որ նրանք կստանձնեն Եվրոպայի պաշտպանի դերը »,- ասել է Մերկելը Բունդեսթագում 2020-ի դաշնային բյուջեի վերաբերյալ բանավեճի ժամանակ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերը, բացառությամբ Միացյալ Նահանգների, 2019-ին աճել են 3.9 %-ով: