Հայաստանում այսօր հիշատակի տուրք են մատուցել ԱՄՆ-ում 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին (Լուսանկարներ)
Այսօր հիշատակի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերը ծաղիկներ խոնարհեցին 18 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հուշաքարին, իսկ դեսպանության ամերիկացի և տեղացի աշխատակիցները լռության րոպեով հարգեցին նրանց հիշատակը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Այս օրն ԱՄՆ-ում հռչակված է Հայրենասերի օր։