Հայտնի է Իսրայելի իրական տիրակալը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառան, երկրում կարևոր քաղաքական որոշումներ է կայացնում: Նման հայտարարություն են արել խաղային մագնատ Շելդոն Ադելսոնի ընտանիքում, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Իսրայելի առաջին տիկնոջ ազդեցությունն ամուսնու վրա այնքան հսկայական է, որ հենց նա է որոշ պետական որոշումներ կայացնում, օրինակ, վարչապետի գրասենյակի սպասարկող անձնակազմի և քարտուղարի նշանակումը: Ադելսոնները նաև պնդում են, որ Սառան «խելագար» է: Որպես օրինակ է բերվել հանդիսավոր ընթրիքի ժամանակ աղմկահարույց սկանդալի պատմությունը, երբ Նեթանյահուն որոշել է լքել այն Սառայի աղաղակի պատճառով:
Օգոստոսի 19-ին, Իսրայելի վարչապետի վերջին 20 տարիների ընթացքում Ուկրաինա կատարած առաջին այցի ընթացքում, Սառա Նեթանյահուն գետնին է նետել ողջույնի ուկրաինական կարավայի կտորը, որն ամուսինն առաջարկել էր փորձել:
Նույն օրը Նեթանյահուի կինը ևս մեկ սկանդալի հերոսուհի է դարձել. Նա ծեծկռտուք էր սարքել ինքնաթիռում՝ Ուկրաինա թռիչքի ժամանակ: Նրան դուր չի եկել անձնակազմի հրամանատարի իրեն ուղղված ողջույնը: Ուկրաինայի բնակիչներն իշխանություններից պահանջել են արձագանքել միջադեպին և նույնիսկ Սառայի տվյալները մուտքագրեն «Խաղաղարար» կայքում, որտեղ տեղեկություններ են տեղադրվում «Ուկրաինայի թշնամիների» մասին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի կինը մեղավոր էր ճանաչվել պետական միջոցների ոչ նպատակային վատնման՝ 100 հազար դոլարի չափով սնունդ պատվիրելու մեջ: Դատարանը Նեթանյահուին դատապարտեց ավելի քան 15 հազար դոլար տուգանքի, Սառան դատվածություն ստացավ: