Բոլթոնիին կփոխարինի Չարլզ Կապերմանը
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի պարտականությունները կկատարի Չարլզ Կապերմանը՝ հրաժարական ներկայացրած Ջոն Բոլթոնի տեղակալը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կապերմանը 68 տարեկան է։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Lockheed Martin ռազմաարդյունաբերական ընկերությունում եւ Boeing-ում։ 1980-ականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում։ 2001-2010թթ․ եղել է Անվտանգության քաղաքականության ամերիկյան կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։
Բոլթոնի տեղակալ Կապերմանը դարձել է 2019թ․ հունվարին։ «Չարլիի լայնածավալ փորձը պաշտպանության, սպառազինության վերահսկման եւ աերոտիեզերական ոլորտում կօգնի նախագահ Թրամփի հետագա օրակարգի զարգացմանը ազգային անվտանգության ասպարեզում»,- ասել էր Բոլթոնն այն ժամանակ եւ նշել էր, որ Կապերմանն իրեն ավելի քան 30 տարի օգնել է խորհրդատվությամբ։