Քեյթ Միդլթոնը շրջել է երեխաների հետ տրակտորով (Լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհին դարձել է Ուիսլիի բուսաբանական այգում նոր խաղահրապարակի բացմանը հրավիրված հիմնական հյուրը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Քեյթ Միդլթոնը հիանալի ժամանակ է անցկացրել: Նա խոսել է հրավիրվալ երեխաների և նրանց ծնողների հետ և հանդես եկեկ ոգեշնչող ելույթով, որում նա մաղթել է, որ հազարավոր երեխաներ վայելեն միասնությունը բնության հետ և վայելեն բույսերի հետ շփումը: Եվ նաև դքսուհին շրջել է նրանց հետ տրակտորով:
Դքսուհու «Վերադարձ դեպի բնություն» խորագրով զբոսայգին ներկայացվել է Լոնդոնի Չելսիի ծաղիկների ցուցահանդեսում: Քեյթ Միդլթոնին օգնել են այն ստեղծել և ձևավորել լանդշաֆտային դիզայներներ Անդրեա Դևիսը և Ադամ Ուայթը: Իսկ այգու առաջին այցելուները Քեյթի և արքայազն Ուիլյամի երեխաներն էին: