Արշակունյաց պողոտա 57/7 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի. Երևանի ավագանին որոշում կայացրեց
Երևանի ավագանին, այսօր՝ սեպտեմբերի 10-ի իր նիստում որոշեց Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա հ.57/7 հասցեում «Ատլաս Ինվեստ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4470.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
Հարցը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Նա նշեց, որ տարածքի սեփականատերը նախատեսում է այդ տարածքում կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր:
Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: