Քաղաքապետարանը չի փոխանցել գումարները. «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիա
Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ ապրանքագրերը և կատարողականները:
Արդյունքում «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն ստացել աշխատավարձ, թեեւ իրենց խոսքով, «լավ, թե վատ, բայց աշխատել են»: «Սանիթեք»-ի ղեկավարությունը իր աշխատակիցներին նաեւ չի տեղեկացրել իր հետագա քայլերի մասին: Բողոքողների խոսքով, իրենք աշխատել են օգոստոս ամսին, բայց տեղեկացված չեն եղել, որ ընկերությունը փակվում է:
Հիեցնենք, երեկ երեկոյան Operativ Լրատվականի թղթակիցը հրապարակել էր լուսանկարներ, թե ինչպես են «Սանիթեք»-ին պատկանող աղբամանները մի կողմ գցված և նորերը դրանց փոխարեն տեղադրված, որոնք, ինչ խոսք, ավելի տարողունակ են:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ «Սանիթեքի» որոշ աշխատակիցներ տեղափոխվել են քաղաքապետարանի հիմնարկ: