Դանիայի ոստիկանությունը շուրջ 600 հազար դոլար է կորցրել՝ Թրամփի այցի չեղարկման պատճառով
Դանիայի ոստիկանությունը շուրջ 4 մլն կրոն է ծախսել (շուրջ 600 հազար դոլար) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին նախապատրաստվելու համար, որը պետք է կայանար սեպտեմբերի 2-3-ին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ այդ գումարը ծածկում է նաև ոստիկանության սպաների չեղարկված արձակուրդը Թրամփի այցի օրերին, ինչպես նաև աշխատակիցներին փոխհատուցումը։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Դանիայի վարչապետը «հիասթափված է եւ զարմացած» Թրամփի՝ Կոպենհագեն այցը չեղարկելու որոշումից :
Operativ լրատվականը նաև նշել էր, որ Դանիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների պատճառն այն էր, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիա կղզին գնելու գաղափարը, որը Դանիային է պատկանում:
Թրամփը խոստացել էր Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ երկնաքերներ չկառուցել :