Նեթանյահուն հայտարարել է Իրանի գաղտնի միջուկային մշակումների մասին
Իսրայելն Իրանում միջուկային զենքի մշակման լրացուցիչ գաղտնի վայրեր է հայտնաբերել։ Այս մասին Երուսաղեմում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ներկայացնելով արբանյակից ստացված տվյալներ։
Նշվում է, որ խոսքը Կենտրոնական Իրանում գտնվող Աբադե քաղաքի մասին է։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանն օբյեկտը ոչնչացրել է հունիսի վերջից հուլիսի վերջ ընկած ժամանակահատվածում, քանի որ Թեհրանի համար պարզ դարձավ՝ Իսրայելը տեղյակ է այդ մասին։
Նեթանյահուի հայտարարությամբ՝ ԱԷՄԳ-ն «գաղտնի միջուկային պահեստում» ուրանի հետքեր է հայտնաբերել, որի մասին Իսրայելն ասել է անցած տարի։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ դա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի «ակնհայտ խախտում է»։