ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պարծեցել է իր սանրվածքով՝ հայտարարելով, որ իր մազերն ավելի լավն են, քան իր ընկերներից մեծ մասինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պարծեցել է իր սանրվածքով՝ հայտարարելով, որ իր մազերն ավելի լավն են, քան իր ընկերներից մեծ մասինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալով Թրամփը հայտարարել է, որ պատրաստ էր հանրահավաք անցկացնել բացօթյա մարզադաշտում, այլ ոչ փակ շենքում, որ տեղավորվեն բոլոր կողմնակիցները: Թրամփի պնդմամբ՝ նույնիսկ պատրաստ էր թրջել իր հայտնի սանրվածքը:
«Դա, համենայնդեպս, ցույց կտար, որ դրանք իմ սեփական մազերն են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Գուցե դրանք հոյակապ չեն, բայց կարող եմ ասել, որ ավելի լավն են, քան նույն տարիքի իմ ընկերներից մեծ մասինը: Շատ ավելի լավն են: Շատ ավելի»,- հավելել է Թրամփը:
Թրամփի սանրվածքը բազմիցս համացանցում քննարկումների առիթ է դարձել: Այսպես՝ 2012-ին երգչուհի Շերը կասկածել էր, որ Թրամփի մազերը բնական են, ինչի մասին հայտնել էր Twitter-ում: Այդ ժամանակ սովորական բիզնեսմեն Թրամփը այս հայտարարությանը պատասխանել է ասելով, որ ի տարբերություն Շերի՝ իր մոտ ամեն ինչ բնական է: Արդյունքում երգչուհին ցուցադրաբար հրաժարվել էր Macy"s ցանցում գնումներից, որի համասեփականատերը Թրամփն է:
Երդմնակալությունից առաջ Թամփը հայտարարել էր, որ վշտացած չէ այդ օր սպասվող տեղումների պատճառով, քանի որ անձրեւը բոլորին կապացուցի, որ ինքը կեղծամ չի կրում: