Լեոնարդո դի Կապրիոն ներկա է գտնվել Տորոնտոյի ամենամյա կինոփառատոնին (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն այս շաբաթ ժամանել է Կանադա՝ Տորոնտոյի ամենամյա կինոփառատոնին մասնակցելու համար, որի շրջանակներում կկայանա And We Go Green ֆիլմի ցուցադրությունը՝ վավերագրական ֆիլմ, որի ռեժիսորը դի Կապրիոն է, գրում է Daily Mail-ը։
44-ամյա դերասանը Տորոնտոյի Ռայենսոն թատրոն է ժամանել օսկարակիր ռեժիսոր 55-ամյա Ֆիշեր Սթիվենսի և ֆիլմի մյուս գլխավոր ռեժիսոր 57-ամյա Մալկոլմ Վենվիլի հետ։
Նրանց են միացել Formula E-ի հիմնադիր և նախագահ 48-ամյա Ալեխանդրո Ագագը։
Վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսին՝ Կաննի կինոփառատոնում:
«Սկզբում կարծում էինք, որ ֆիլմ ենք նկարահանում շրջակա միջավայրի մասին», - հայտնել են ռեժիսորներ Ֆիշերն ու Մալքոլմը Կաննի կինոփառատոնում։
«Բայց հասկացանք, որ կլիմայական փոփոխության վրա հանրության ուշադրությունը հրավիրելու լավագույն միջոցը մարդկանց մասին ֆիլմ ստեղծելն է»,- հայտնել են ֆիլմի ռեժիսորները։