Ջենիֆեր Լոպեսը հիացրել է սպիտակ, ուսերի հատվածում բաց հագուստով (Լուսանկարներ)
Դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կրկին ուշադրություն է գրավել իր նկատմամբ AT&T միջոցառման ընթացքում, որն անց է կացվում Տորոնտոյում միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Ջեյ Լոն հանրության շրջանում հայտնվել է սպիտակ կոմբինեզոնով, որը բաց է ուսերի հատվածում։
Հագուստն ընդգծում էր 50-ամյա Լոպեսի սլացիկ կազմվածքը, իսկ փոթազարդերը ռոմանտիզմ էին հաղորդում կերպարին։ Ջեյ Լոն կերպարն ամբողջացրել էր թափանցիկ բարձրակրունկներով ու սպիտակ պայուսակով։ Աստղը կապել էր մազերը, իսկ աչքերը թաքցրել արեւային ակնոցի ետեւում։ Լոպեսը թանկարժեք քարերով զարդարված խոշոր զարդեր էր ընտրել՝ թեւնոց եւ մատանի։
Դերասանուհին երկրպագուների հետ կիսվել է սեւ-սպիտակ լուսանկարով, որում նույն կերպարում է։ «Հիանալի է, դուք շատ նրբագեղ եք։ Ձեզանուն հիանալի է բացառապես ամեն ինչ», «Կանացի, գրավիչ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են հետեւորդները։