Վալերիան պատմել է՝ ինչպես է կորցրել իր ու Իոսիֆ Պրիգոժինի երեխային
Ռուս երգչուհի Վալերիան, որը բարդ ճակատագիր ունի, կիսվել է անձնական եւ շոկային հիշողություններով։ «Судьба человека» հաղորդման եթերում աստղը պատմել է, որ երեխայի է կորցրել, որի հայրը երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն էր։
Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ այդ պահին նա պարզապես չի իմացել հղիության մասին։ Երբ երգչուհին հիվանդացել է գրիպով, հակաբիոտիկների մեծ չափաբաժին է ընդունել։ Ավելի ուշ, երբ պարզ է դարձել, որ նա երեխայի է սպասում, նա դիմել է բժիշկների։ Բուժաշխատողները հայտնել են, որ հարկավոր է սպասել եւ լավագույնի հույս ունենալ։ Նա ծրագրել է երեխային Եգոր անվանել, սակայն վիժում է տեղի ունեցել։
«Ես հաջորդ օրը պետք է շրջագայության մեկնեի. հենց այսպես էլ մենք վերապրեցինք դա՝ աշխատանքային վիճակում։ Մենք բոլորս վերքերը բուժում ենք աշխատանքի ընթացքում»,- ասել է 51-ամյա Վալերիան։
Զույգն ամուսնացել է 2004թ.-ին։ Իոսիֆ Պրիգոժինը նախկին ամուսնություններից երեք երեխա ունի, Վալերիան երեք երեխա ունի նախկին ամուսնուց՝ կոմպոզիտոր եւ ձեռնարկատեր Ալեքսանդր Շուլգինից։