«Ես ու տղես». Հայկոն զարմացրել է իր ու որդու նմանությամբ
Երաժիշտ Հայկոն նոր լուսանկար է հրապարել եւ երկրպագուներին զարմացրել է իր ու որդու՝ Արմանի նմանությամբ։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված են Հայկոն եւ նրա ու երգչուհի Անահիտ Սիմոնյանի որդին։ «Ես ու տղես»,- լուսանկարը մակագրել է երաժիշտը։ Հետեւորդների զգալի մասն այն կարծիքին է, որ հայր եւ որդի շատ նման են։ «Կարծես նույն մարդը լինի»,- գրել է օգտատերերից մեկը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ երգիչը հոլովակ էր հրապարակել, որում պատկերված էր կնոջ՝ երգչուհի եւ դիզայներ Անահիտ Սիմոնյանի եւ որդու՝ Արմանի հետ։ Հոլովակը նկարահանվել է հանգստի ժամանակ՝ նավի վրա։ Տեսանյութին կից Հայկոն անգլերեն լեզվով գրել էր․ «Սիրում եմ քեզ»։