Խոշոր վթար Արարատի մարզում. Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, ապա՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ (Լուսանկարներ)
Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Կ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 VV 501 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 683 II 01 համարանիշի 2156 կողային թափքի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի եւ հիվանդանոց տեղափոխված աղջնակի ինքնությունը։