Կնոջ թարթիչներին տզեր էին բազմացել, որովհետև նա ճիշտ չէր մաքրում մակիյաժը (Լուսանկար)
32-ամյա կինը Հուբեյ նահանգից լավ չէր մաքրում մակիյաժը քնելուց առաջ, ինչի հետևանքով նրա թարթիչներին տզեր էին գոյացել։
Ինչպես ներկայացնում է AsiaOne-ը, պացիենտը վերջին կես տարում բողոքում էր աչքերի բորբոքումից, և որ թարթիչները թափվում են։ Նա փորձում էր ինքնուրույն լուծել խնդիրը, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ կինը, վերջապես, դիմեց հիվանդանոց, որտեղ նրա թարթիչների վրա մաշկի մեջ ապրող տզեր հայտնաբերեցին։ Պացիենտը ցնցվել էր, երբ մանրադիտակով տեսել էր մակաբույծներին։
Բժիշկների խոսքով՝ թարթիչների վրա տզերը հայտնվել էին սխալ խնամքի պատճառով. կինը ճիշտ չէր մաքրել կոսմետիկան քնելուց առաջ, իսկ երբեմն էլ պառկել էր քնելու հենց մակիյաժով։ Արդյունքում՝ չորացած մաշկն ու կոսմետիկայի մնացորդները կատարյալ միջավայր էին ստեղծել տզերի բազմացման համար։ Շոգ եղանակին դրանք առանձնապես արագ են զարգանում. մեկ թարթիչի վրա կարող է ապրել 36 մակաբույծ։
Հաճախ այդ մակաբույծներն ապրում են մարդկանց մաշկում եւ նրանց առողջությանը չեն սպառնում, բայց եթե դրանք շատ են, արդեն կարող են մաշկի լուրջ խնդիրներ առաջացնել։
Բժիշկների խոսքով, եթե պացիենտը ավելի ուշ դիմեր, թարթիչների բորբոքումը կտարածվեր ամբողջ աչքի վրա, ինչը կարող էր հանգեցնել բլեֆարիտի և կոնյունկտիվիտի։