Խոշոր ավտովթար Երևանում. վարորդներից Ս. Պետրոսյանցը անհատ ձեռներեց է, իսկ Հ. Ֆրանգյանը ծառայում է ՀՀ Ոստիկանության N զորամասում, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 77 շենքի դիմաց բախվել են Նար-Դոս փողոցի բնակիչ, 34-ամյա Սամվել Պետրոսյանցի վարած Infiniti մակնիշի և Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 39-ամյա Համլետ Ֆրանգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա. Ֆրանգյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 29-ամյա Ա. Առաքելյանը, 24-ամյա Ս. Գրիգորյանը, ինչպես նաև «Ինֆինիտիի» ուղևորներ, Երևանի բնակիչներ, 34-ամյա Լ. Աստրյանը, 34-ամյա Ա. Ոսկանյանը, 39-ամյա Մ. Միրզոյանն ու 26-ամյա Մ. Հարութունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննություն իրականացնող հերթապահ խումբը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Պետրոսյանցը անհատ ձեռներեց է, իսկ Հ. Ֆրանգյանը ծառայում է ՀՀ ոստիկաւնության N զորամասում, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է: