Թրամփի մրցակիցը աբորտ է առաջարկել աղքատ երկրներում ծնելիությունը նվազեցնելու համար
Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատական թեկնածու Բերնի Սանդերսը հայտարարել է, որ աղքատ երկրներում ծնելիության մակարդակը վերահսկելու նպատակով կանայք պետք է աբորտի իրավունք ունենան։ Այդ մասին հայտնում է Fox News- ը:
Քաղաքական գործչի հայտարարությունը որակվեց որպես բնակչությունը սահմանափակելու ցանկություն ՝ մուգ մաշկ ունեցող երեխաների լույս աշխարհ գալու մակարդակի իջեցմամբ:
CNN-ի հաղորդավարուհի Սառա Էլիզաբեթ Կուպպը մեղադրեց Սանդերսին՝ «Եվգենիկայի ռասիստական գաղափարախոսությունը» կիսելու մեջ, և The Daily Wire-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Բեն Շապիրոն հայտարարեց, որ նախագահի թեկնածուն սատարում է աբորտը «հատկապես մուգ մաշկով երեխաների համար»:
Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանեց մի քանի նահանգներում աբորտի արգելքի շուրջ բռնկված սկանդալը: Ըստ ամերիկացի առաջնորդի, ինքը, ամենայն հավանականությամբ, պատկանում է նրանց թվին, ովքեր կողմ են «կյանքին», բայց միևնույն ժամանակ բացառություններ են անում:
Աբորտի արգելքը քննարկվում է ԱՄՆ 16 նահանգների օրենսդիր մարմնում: Դրանցից չորսում նահանգապետերն օրենք ստորագրեցին, ըստ որի հղիության դադարեցումը ապօրինի է ճանաչվում պտղի սրտի բաբախը լսվելուց հետո: Մասնավորապես այդ որոշումը կայացվել է Այովա և Ալաբամա նահանգներում: