Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը
« 2008 թվականին Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,- հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Այդկերպ Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում:
Լրատվական գործակալությունը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից: Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:
Ավելի վաղ Ինտերֆաքս -ը հաղորդել էր, որ Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 թվականից նա ունի ռուսական անձնագիր:
Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու եւ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ: