Ջասթին Բիբերը կնոջը լուսանկարել է առանց շպարի և հարցրել հետևորդների կարծիքը (Լուսանկարներ)
Երգիչ Ջասթին Բիբերը տնային հագուստով եւ առանց շպարի լուսանկարել է կնոջը՝ Հեյլի Բիբերին, իսկ կադրը հրապարակել է իր Instagram-ում։ Կադրին կից նասրտիկ աչքերով սմայլիկ է նշել։
Աստղային զույգի երկրպագուները հիացել են Ջասթինի սիրո խոստովանությունից։ «Ես նույնպես նման բոյֆրենդ եմ ուզում ունենալ», «Հանրության առջև սիրելի կնոջով հիանալուց ավելի գեղեցիկ բան չկա», «Ինձ այնքան է դուր գալիս նրա վերաբերմունքը կնոջ հանդեպ», «Հեյլիի հանդեպ քո սերը հիանալի է», - հրապարակմանը կից գրել են նրանք։
Սակայն գտնվել են նաև այնպիսի հետևորդներ, որոնք հոգնել են երգչի «քաղցր» խոսքերից։ «Ձեզ այս ամենը հարկավոր չէ, եթե իրականում սիրում եք միմյանց։ Պարզապես ապրեք և վայելեք, մի փորձեք ստիպել մարդկանց, որ գնահատեն ձեր սիրահարվածությունը», - գրել է հետևորդներից մեկը։