Հայտնիների հավաքույթը «Արմենիա TV»-ի տանիքում․ հեռուստաընկերությունը պատրաստվում է նոր եթերաշրջանին (Լուսանկարներ)
«Արմենիա» հեռուստաընկերության բոլոր նախագծերի դեմքերը՝ լրատվականից ու առավոտյան ծրագրից մինչև հեռուստասերիալներ ու սիթքոմեր, օրերս հավաքվել են հեռուստաընկերության շենքի տանիքում՝ մասնակցելու նկարահանումների, որոնք նախատեսված են հեռուստաընկերության նոր եթերաշրջանի համար:
«Արմենիա TV»-ից օրվա լուսանկարները տրամադրել են Tert.am Life-ին և հայտնել, որ տանիքային երեկույթ են ունեցել, որի մանրամասները հեռուստադիտողները կտեսնեն աշնանային եթերաշրջանում:
Նկարահանումների այլ մանրամասներ հեռուստաընկերությունից չեն բացահայտել, որպեսզի վերջնական արտադրանքն անակնկալ մնա հեռուստադիտողների համար: