Պարզվել է, թե ինչ հանգամանքներում է երեխան 6-րդ հարկից ընկել
Պարզվել է, թե ինչ հանգամանքներում է երեխան 6-րդ հարկից հայտնվել գետնին։ 2-ամյա փոքրիկը հենվել է մոծակներից պաշտպանող ցանցին։
Ցանցը չդիմանալով ծանրությանը՝ պատռվել է, ինչի արդյունքում երեխան վայր է ընկել։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ երեկ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով ընկել է նույն շենքի 6-րդ հարկից:
Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Տղայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ 6-րդ հարկից ընկած փոքրիկի ընտանիքը դեպքից 2 օր առաջ էր վարձել բնակարանը. ընտանիքն օգնության կարիք ունի:
Բալիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։