Զբոսաշրջիկների բազմաթիվ խնդրանքների համաձայն Հնդկաստանի իշանությունները մտադիր են բացել Թաջ Մահալ տաճարը գիշերային այցելությունների համար
Հնդկաստանի իշանությունները զբոսաշրջիկների բազմաթիվ խնդրանքների համաձայն մտադիր են բացել Թաջ Մահալ տաճարը գիշերային այցելությունների համար:
Այս մասին հայտնում է Lonely Planet պարբերականը:
Աղբյուրի տվյալներով՝ Թաջ Մահալը միջինում օրական 22 000 այցելու է ունենում: Երբեմն այդ ցուցանիշը հասնում է 50 000-ի:
Այս հարցին լուծում տալու համար տուգանք է սահմանվել դամբարանում չափազանց երկար մնալու համար. արգելվում է ներսում ավելի քան 3 ժամ գտնվել:
Այժմ տեղի իշխանությունները ցանկանում են զբոսաշրջային այցելություններ կազմակերպել մայրամուտից հետո:
Ներկա պահին գիշերային ժամերին սպիտակ տաճար այցելել կարելի է ամսական 5 անգամ միայն՝ լիալուսնի ժամանակ և դրան նախորդող և հաջորդող երկու գիշերները: