Ուկրաինան և Ռուսաստանը «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են կատարել
Ուկրաինան և Ռուսաստանը «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են կատարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:
Նա նշել է, որ փոխանակման տեխնիկական հարցերի լուծումը «բավականին բարդ» է եղել, քանի որ քաղաքացիների կեսից ավելին անձը հաստատող փաստաթղթեր չի ունեցել:
«Այն քաղաքացիները, որոնք Մոսկվա կտեղափոխվեն, քաղացիների անձնական պարտավորության կարգավիճակ ունեն: Նրանք խոստացել են համապատասխան պետությունում ներկայանալ դատարան: Նույն կարգավիճակն ունեն Ուկրաինայի քաղաքացիները, որոնք այսօր Կիև կտեղափոխվեն»,- հավելել է Մոսկալկովան: