33-ամյա մոդել Իրինա Շեյքի հետ բաժանությունից հետո Բրեդլին նկատելիորեն ավելացրել է քաշը (Լուսանկարներ)
44-ամյա հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերին պապարացիները «բռնացրել են» Նյու Յորքում զբոսանքի ժամանակ։
33-ամյա մոդել Իրինա Շեյքի հետ բաժանությունից հետո Բրեդլին նկատելիորեն ավելացրել է քաշը, ունի երկար բեղեր, փոխել է անգամ հագուստի ոճը։ Արտիստը համատեղ ճաշի ժամանակ հանդիպել է ընկերներին, ինչից հետո էլ հետդարձի ճանապարհին նրան նկատել են լուսանկարիչների տեսախցիկները։
Քուփերը կադրում կրում է սպիտակ վերնաշապիկ եւ կաթնագույն տաբատ, սպորտային կապույտ երանգի, «Մուհամեդ Ալի» գրությամբ պիջակ։ Դերասանը երաժշտություն էր լսում ականջակալներով։ Ըստ երեւույթին չի ցանկացել ավելորդ ուշադրություն գրավել, քանզի անչքերը թացրել է արեւային ակնոցով։
Հայտնի դերասանի արտաքին տեսքը հուզել է նրա երկրպագուներին։ Շատերին համարում են, որ Իրինա Շեյքի հետ բաժանումը վատ աղդեցություն է ունեցել։ «Այսինքն, երբ աղջիկը բաժանվում է կարճ սանրվածք է անում, իսկ երբ տղամարդը՝ երկար բեղե՞ր է պահում։ Քուփեր, սթափվիր», «Շեյքի հետ նա ավելի լավ տեսք ուներ եւ ավելի երջանիկ էր», «Սկզբում կարծում էի, որ ինչ-որ դերի համար է պատրաստվում։ Սակայն այժմ նրան հաճախ կարելի է տեսնել թաքթփված տեսքով։ Երեւում է, որ ոճի ոչ հաջող փոփոխություն է արել», - լուսանկարը մեկնաբանել են նրա երկրպագուները։
Բրեդլի Քուփերը եւ Իրինա Շեյքը վերջնականապես բաժանվել են հունիսին, սակայն այդ տեղեկատվությունը քննարվում էր դեռ մայիս ամսից։ Հիշեցնենք՝ աստղային զույգը միասին էր չորս տարի, իսկ երկու տարի առաջ լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Լեան։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ մեղավորը «Աստղը ծնվեց» ֆիլմում Քուփերի զուգընկերն է՝ հայտնի երգչուհի Լեդի Գագան...