«Հպարտ հայուհի»․ Լուսինե Բադալյանը՝ որդիների հետ (Լուսանկարներ)
Լուսինե Բադալյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացել է որդիների հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է որդիներին, կրում է սեւ ամառային հանդերձանք։ Իսկ ընտանեկան լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը. «Հպարտ հայուհի»:
«Ընկերներիս կամ ինձ հետաքրքրող մարդկանց ոճը որոշ չափով հետաքրքիր է ինձ։ Ուշադրություն եմ դարձնում մարդկանց հագուստին, նիստուկացին, շարժուձեւին, քանի որ մարդու հագուստը փոխկապակցված է նրա ներաշխարհի հետ։ Առհասարակ, մարդու արտաքին տեսքը շատ մեծ կապ ունի հոգեվիճակի հետ, որն էլ փոխվելով՝ ազդում է մարդու թե՛ ոճի, թե՛ արտաքին տեսքի վրա։ Հագուստն ու վարքը խոսում են անձի հետաքրքրությունների, բնավորության, խառնվածքի մասին», - ավելի վաղ NEWS.am STYLE-ի զրույցում ասել էր պատգամավորը։