Իրանում բենզինի մաքսանենգության համար Ֆիլիպինների 12 քաղաքացի է ձերբակալվել
Իրանցի մաքսայինները Պարսից ծոցում ձկնորսական մոտորանավակ են ձերբակալել, որը մաքսանենգ ճանապարհով մոտ 283 հազար լիտր բենզին է տեղափոխել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Նավում 12 ֆիլիպինցի է գտնվել, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել Իրանի օրենքները խախտելու համար, հաղորդում է RG-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրանցի զինվորականներն ու մաքսայինները Պարսից ծոցում արտասահմանցի մաքսանենգների են ձերբակալում, ինչպես նաեւ նավեր, որոնք խախտում են նավավարության միջազգային կանոնները: Մեծ արձագանք ստացավ հուլիսի 19-ին Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի ձերբակալությունը:
Օրերս Իրանի իշխանությունները թույլ տվեցին ազատ արձակել լցանավի անձնակազմի 7 անդամներին, իսկ մյուս անդամները կմնան նավում ծով դուրս գալու դեպքում նավի սպասարկման համար: