Իրանում հայտարարել են օգտագործված ուրանը կուտակելու որոշման մասին
Իրանի հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը նպատակ ունի կուտակել օգտագործված ուրանը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ինչպես նշվում է, ընդունված որոշմամբ հանրապետությունը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակներում հանձն առած պարտավորությունների մի մասից։ Բացի այդ, Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար 20 ցենտրիֆուգ գործի դնել՝ միջուկային պայմանագրով նախատեսված 10-ի փոխարեն։
Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ երկիրն արդեն այսօր կարող է դուրս գալ ուրանի հարստացման սահմաններից ավելի քան 20%-ով։
«Եվրոպացիները պետք է իմանան, որ շատ ժամանակ չի մնացել»,– հայտարարել է Քամալվանդին՝ հղում անելով 2015 թվականի միջուկային գործարքին։ Նա հավելել է, որ Իրանը ՄԱԿ–ի տեսուչներին առաջվա պես հասանելիություն կապահովի երկրի միջուկային օբյեկտների նկատմամբ։