Իսպանիան մտադիր է արգելել ասեղնաբուժությունը
Իսպանիան մտադիր է երկրում արգելել այլընտրանքային բժշկությունը, այդ թվում՝ ասեղնաբուժությունն ու հոմեոպատիան։ Այս մասին հաղորդում է The Local պարբերականը։
Նշվում է, որ գիտության և առողջապահության նախարարները կառավարությունում զեկույց են ներկայացրել՝ մարդու առողջության համար այլընտրանքային բժշկության վնասակարության մասին։
Խորհրդարանականների խոսքերով՝ շատ մարդիկ են մինչ օրս հավատում բուժման նման մեթոդներին՝ չնայած գիտական հերքումներին։
2016 թվականի հարցման համաձայն՝ հարցմանը մասնակցած բնակիչների 59,8%–ը գտնում է, որ ասեղնաբուժությունը թերապևտիկ հատկություն ունի, 52,7%-ը համոզված են, որ հոմեոպատիկ դեղամիջոցները դրական ազդեցություն ունեն։