Թրամփն առաջարկել է փոթորկից տուժածներին կրուիզային նավերի վրա ապաստան տրամադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է «Դորիան» փոթորկից տուժածներին կրուիզային նավերի վրա ապաստան տրամադրել, հաղորդում է RT-ը:
«Կրուիզային փոխադրումներով զբաղվող եւ նավերը որպես ստացիոնար ապաստան տրամադրելուն պատրաստ ընկերությունների աջակցությունը, վստահ եմ, կգնահատվի»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Նա նաեւ հայտնել է, որ առափնյա պահակախումբն ու արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը զբաղվում են Բահամյան կղզիներից փոթորկից տուժածներին անվտանգ վայրեր տեղափոխմամբ: