ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել Ford Motor, Honda Motor, BMW և Volkswagen ընկերությունների դեմ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել ավտոմոբիլաշինարարական 3 խոշորագույն ընկերությունների՝ Ford Motor-ի, Honda Motor-ի, BMW-ի եւ Volkswagen-ի դեմ՝ մթնոլորտ այրման արտադրանքների արտանետման նպատակով ստանդարտներ մշակելու դավադրության կասկածանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Արդարադատության նախարարության իրավաբանները փորձում են պարզել՝ արդյոք մրցակցության մասին դաշնային օրենքների խախտում է 4 ընկերությունների համաձայնությունը, այն է՝ Կալիֆոռնիայի իշխանությունների հետ պայմանավորվել շարժիչի արտանետումների հարցի վերաբերյալ՝ հաշվի չառնելով այդ հարցում դաշնային իշխանությունների դիրքորոշումը:
Կալիֆոռնիայի իշխանությունները, ինչպես նշում է թերթը, պատրաստ են մեղմել ստանդարտները, սակայն ոչ այնքան կտրուկ, որքան առաջարկում է Թրամփի վարչակազմը, իսկ ավտոմոբիլաշինարարական ընկերությունները, մյուս կողմից, ցանկանում են մեղմել մթնոլորտ այրման արտադրանքների արտանետումը, սակայն մյուս կողմից էլ՝ ցանկանում են խուսափել մթնոլորտի աղտոտման պատճառով թանկարժեք հայցերից:
Նոր հետազոտությունը, The Wall Street Journal-ի գնահատմամբ, Կալիֆոռնիայի իշխանությունների՝ էկոլոգիական ստանդարտների մշակման վրա ազդեցությունը սահմանփակելու դաշնային իշխանությունների փորձն է, ինչը կհանգեցնի դաշնային իշխանությունների, Կալիֆոռնիայի իշխանությունների եւ ավտոմոբիլաշինարարական ընկերությունների միջեւ լարվածության աճին: