ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի դեռ Թեհրանը «չի դադարել ստել ու ահաբեկչություն տարածել», հաղորդում է RT-ը:
«Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ Adrian Darya 1-ը չի ուղեւորվում Սիրիա, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, թե ավելի կարեւոր է պաշտպանել Ասադի արյունալի ռեժիմին, քան հոգ տանել սեփական ժողովրդի մասին: Մենք կարող ենք ասել, որ Իրանը պատժամիջոցների մեղման չի արժանանա, քանի դեռ չի դադարել ստել ու ահաբեկչություն տարածել»,- Twitter-ում գրել է Բոլթոնը:
Լուսանկարն՝ այստեղ: