ԱՄՆ-ն հույս չի թողնում Ֆրանսիային ներգրավվելու Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության պաշտպանությանը
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի Վաշինգտոնի հետ Ֆրանսիայի ՌԾՈՒ գործողությունների համակարգումը Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք ընդունում ենք, որ Ֆրանսիան շահագրգռված է Պարսից ծոցում ազատ նավագնացության պաշտպանությանը մասնակցությամբ, եւ մենք եղանակներ կփնտրենք այդ շահագրգռությունն օգտագործելու մեր սեփական նախաձեռնությունների հետ լավագույնս համակարգելու համար»,- լրագրողներին ասել է պաշտոնյան Փարիզում Էսփերի եւ Ֆլորենս Փարլիի հանդիպումից առաջ:
Ֆրանսիան բացառել էր ԱՄՆ ղեկավարած երկրների կոալիցիային միանալը, որոնք պաշտպանում են նավթային լցանավերը եւ բեռնատար նավերը Հորմուզի նեղուցում Իրանից բխող սպառնալիքներից, բայց պնդել էր եվրոպական այլընտրանքի ստեղծումը: