"Microsoft"-ը դադարեցնում է "Tag" գիծ-կոդերով աշխատելը
"Microsoft" կորպորացիան դադարեցնում է "Microsoft Tag" ծառայությանն աջակցելը, որն այլընտրանք էր ավանդական QR-կոդերին: Այս մասին հաղորդում է "The Verge" կայքը: Ծրագիրը կփակվի 2015 թվականին: Այդ տեխնոլոգիան տարածական գունային գիծ-կոդի տարատեսակ է և թույլ է տալիս ինֆորմացիան պահպանել առավել խիտ ֆորմատում, քան QR-կոդերը: Սմարթֆոնի տեսախցիկը ճանաչում է գիծ-կոդը:
Չնայած այն բանին, որ այս տեխնոլոգիան մասսայական ճանաչում չի գտել, ներկայումս դրան աջակցում են "Windows Phone", "iOS" և "Android" համակարգերը: